close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը երբեք չի տեսնի միջուկային զենք

Աշխարհ

5 Մարտի 2021, 16:45
 Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը երբեք չի տեսնի միջուկային զենք

Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել, քանի որ Իսրայելը դա թույլ չի տա. մարտի 4-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն. հաղորդում է Fox News-ը:

Ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում նա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր հարաբերությունների մասին՝ դրանք որակելով «հին ու ջերմ»:

Բացի այդ՝ Իսրայելի վարչապետն ԱՄՆ նախագահին անվանել է «Իսրայելի բարեկամ, որը պատրաստ է օգնել», թեև երկու պետությունների դիրքորոշումները կարող են չհամընկնել բոլոր հարցերում:

«Ամենակարևորը՝ Բայդենը հասկանում է, որ ես երբեք թույլ չեմ տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է նա ու հավելել, որ թույլ չի տա Իսրայելը «սրբել երկրի երեսից», այնպես որ՝ Իրանը միջուկային զենք չի տեսնի, ընդ որում՝ մինչ այժմ Իսրայելը կարողացել է դրան հասնել:

Փետրվարի վերջին Նեթանյահուն ասել էր, որ հույսեր չի կապում Իրանի հետ միջուկային գործարքի հետ, որը ԱՄՆ-ը տեսականորեն կարող է վերսկսել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica