close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փրկչից մինչեւ Կայեն պերֆորմանսն ավարտվեց. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

5 Մարտի 2021, 11:55
 Փրկչից մինչեւ Կայեն պերֆորմանսն ավարտվեց. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի պատմության մեջ ադմինիստրատիվ ամենաաննախադեպ ռեսուրսով մարտի 1-ին մինչև 20 հազար քաղաքացի բերած Նիկոլը հասկացավ, որ հանրային հիպնոսի իր պարտիան ավարտված է։ Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն իր գրառումը վերնագրել է. «Փրկչից մինչեւ Կայեն պերֆորմանսն ավարտվեց»:

Նա, մասնավորապես, նշել է. «Անգամ եթե հարավաֆրիկյան վուվուզելների փոխարեն իմքայլական տղամարդկանց  հագցնեին շոտլանդական յուբկաներ՝ որպես տղամարդկության և վճռականության դեմոնստրացիա, Նիկոլը մարտի 1-ին պարտվեց, ինչպես պարտվել էր 13 տարի առաջ մարտի 1-ին, երբ կոչ արեց ժողովրդին բռնության։

Մարտի 1-ին Նիկոլը հասկացավ, որ բռնի բերման ենթարկված քաղաքացին, ընտրության ժամանակ տետատետ մնալով քվեաթերթիկի հետ, իրեն բռնի ուժով հրապարակ էվակուացնելու համար վրեժ է լուծելու իր քվեարկությամբ, որովհետեւ վրեժ լուծելու այլ տարբերակ չունի։

Իսկ հենվել ընդամենը մի քանի տոկոս Մարուս տոտաների, ովքեր էքստազի մեջ վերարտադրում են Շուշիի ադրբեջանական լինելու նիկոլական դավաճան թեզն ու հղի կանանց փրթելու կոչեր անող զիբիլի վրա, ինքն էլ է հասկանում, որ էդ մատերիալով  որևէ շանս չունի փրկելու իր իշխանության ոսկորները։

Նիկոլը բացառիկ օրինակ է, թե ինչպես կարող է մարդը փրկչից, գրեթե կիսաստվածից երկու տարում դառնալ դավաճան և հայրենադավ։

Նա բացառիկ օրինակ է ֆեյքի, ֆալշի ու կեղծիքի, նա բացառիկ օրինակ է դավաճանության և ատելության։

Ես սկսել եմ գրել իմ առաջին գրական գործը՝ «Փրկչից մինչեւ Կայեն»: Վստահ եմ, որ բեսթսելլեր է լինելու։ Հոնորարի կեսը փոխանցելու եմ Նիկոլին, որպես գաղափարի ոգեշնչող և բնօրինակ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica