close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ օգտվել Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով անցնող միջանցքից. Ալիև

Տարածաշրջան

5 Մարտի 2021, 10:53
 Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ օգտվել Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով անցնող միջանցքից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ: Այս կապակցությամբ նա Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսում կոչ է արել անդամ երկրներին՝ միանալ նախագծին:

«Ես ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին՝ օգտվել Զանգեզուրի միջանցքից», - հավելել է Ալիևը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica