close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ տարի 10 ամսվա փոխարեն Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում, իսկ այդ պաշտոնին նշանակվել է, քանի որ Սիփան Փաշինյանի մտերիմն է․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2021, 09:04
 Մեկ տարի 10 ամսվա փոխարեն Դիլիջանի ղեկավարի ժ/պ Դավիթ Սարգսյանը քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում, իսկ այդ պաշտոնին նշանակվել է, քանի որ Սիփան Փաշինյանի մտերիմն է․ «Ժողովուրդ»

«Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Ն. Փաշինյանի՝ 2021թ. փետրվարի 26-ի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտո­նակատար նշանակված Դավիթ Սարգսյանի կենսագրությունը: Այնտեղ նշված է, որ 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը 2000թ. ավարտել է Հաղարծնի միջնա­կարգ դպրոցը, 2002-2004թթ. անցել է զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում, 2001-2006թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ հաշվա­պահական հաշվառման մասնագետի որակավորում, հեռակա կարգով սովո­րում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆա­կուլտետում:

Միջնակարգ կրթության հենքի վրա քոլեջում ուսումնառությունը մեկ տարի, 10 ամիս է, Դավիթ Սարգսյանը 2001-2006թթ. եղել է Դիլիջանի պետական քոլեջի ուսա­նող: 2001-2006թթ. 5 տարիներից 2-ը Դ. Սարգսյանը ծառայել է ՀՀ զինված ուժե­րում. ստացվում է, որ քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում: Դավիթ Սարգսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2016թ. ընտրվել է խոշոր Դիլիջան հա­մայնքի ավագանու անդամ: Նա անկու­սակցական է: Հայտնի է, որ նա Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է, Եւ հենց դրանով է պայ­մանավորված, որ միջնակարգ մասնագի­տական կրթությամբ Դ. Սարգսյանին Ն. Փաշինյանը նշանակել է Դիլիջան քաղա­քը եւ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերը միա­վորող Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Դիլիջան համայնքը 2005-2021 թթ. ղեկավարած Արմեն Սանթրոսյանը 6 այլ նախկին համայնքապետերի հետ դիմել է ՀՀ սահմանադրական դա­տարան՝ համարելով, որ այլ անձանց հա­մայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը սահմանադրական կարգի խախտում է, համայնքի ղեկավարի լիազո­րությունները դադարելուց հետո համայն­քի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել, մինչեւ ՏԻՄ նոր ընտրու­թյուններ կանցկացվեն»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica