close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկաններն այս տարի կայացած ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար 2 անգամ պարգևավճար են ստացել․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2021, 08:38
  Ոստիկաններն այս տարի կայացած ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար 2 անգամ պարգևավճար են ստացել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Ոստիկանության աշխատակիցները այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգեւավճար են ստացել:

«ժողովուրդ» օրաթերթը գրավոր հար­ցում էր ուղարկել Ոստիկանության լրատվական ծառայություն եւ խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգեւավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ եւ ինչ առիթով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգեւատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգեւատրում («Պետական պաշտոններ եւ պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով:

Ստացվում է՝ Ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգեւատրվել են երկու անգամ՝ մեկ անգամ՝հունվար ամս­վա համար, մեկ անգամ էլ՝ արդեն միանվագ»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica