close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից քչերն են Արցախ ոտք դրել․ երես չունեն, նաև հասկանում են՝ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2021, 08:22
 Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից քչերն են Արցախ ոտք դրել․ երես չունեն, նաև հասկանում են՝ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում․ «Հրապարակ»

«Պատերազմից 4 ամիս անց իշխանական վերնախավից շատ քչերն են Արցախ ոտք դրել: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես որդու ծառա­յության երկու տարիների ընթաց­քում հաճախակի էր ընտանյոք հանդերձ ուղղաթի­ռով Արցախ մեկնում, ապա արդարանում, որ եթե ուղղաթիռը չշահագործվի, տեխնիկական խնդիր­ներ կառաջանան: Վերջին ամիսներին Արցախ են մեկնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, ԿԳԱՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որոնք պատերազմից հետո են նշանակվել:

Արցախ այցելել են նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, արդա­րադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ մեկ-երկու պատգամավոր, «Իմ քայլից»՝ Նազելի Բաղդասարյանը, ով զբաղվում է Շիրակի մարզի գերիների հարցով: Մի կողմից՝ Փաշինյանն ու իր թիմը «երես չունեն», որ Արցախ մեկնեն, մյուս կողմից՝ լավ են հասկանում, որ Արցախում իրենց, մեղմ ասած, չեն սպասում»,- գրում է թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica