close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջոյ պանթուրքիստների դարաւոր երազանքն իրականացրեց Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը․ Արթուր Խաչատրեան

Քաղաքական

4 Մարտի 2021, 23:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի վերջոյ պանթուրքիստների դարաւոր երազանքն իրականացրեց Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը․ Արթուր Խաչատրեան

ՀՅԴ Գերագոյն Մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը վստահեցնում է՝ Բաղրամեան պողոտայում պայքարի ելած քաղաքացիների պայքարն իշխանութեան խնդիր չէ, ոչ էլ աթոռի կռիւ․ դա հայրենիքի փրկութեան հարց է։

«Այն ընթացքը, որով Հայաստանի Հանրապետութիւնը հիմա շարժւում է, մեզ կարող է տանել դէպի փակուղի, դէպի կործանում։ Մենք տեսանք պատերազմի հրահրում, չափազանց վատ կառավարուող պատերազմ, տեսանք պարտութիւն, հազարաւոր զոհեր ունեցանք, որոնց ճշգրիտ թիւը չի բացայայտւում, ինչը, ի հարկէ, տրամաբանութիւնից դուրս է, այսինքն՝ դա մեզ թոյլ է տալիս մտածել, որ զոհերի թիւը հինգ հազարից աւելի է։ Մենք ունեցանք հազարաւոր հաշմանդամ երիտասարդներ, տասնեակ հազարների հասնող՝ իրենց տներից գաղթած հայրենակիցներ, պատմական հայրենիքի շուրջ տասը հազար քառակուսի քիլոմեթր կորուստ։ Որպէսզի աւելի յստակ լինի մեր կորստի չափը, ասեմ, որ մենք կորցրել ենք Լիբանանի չափ, Կիպրոսի չափ տարածք, այսինքն՝ մենք մի ամբողջ երկիր ենք կորցրել, և այս իշխանութիւնները որևէ քայլ չեն ձեռնարկում, որպէսզի կարողանանք մեր կորուստները ետ բերել և չեն փորձում կասեցնել մեր անկումը»,- «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Արթուր Խաչատրեանը։

Նա ընդգծեց՝ պատերազմից մէկ ամիս անց՝ խաղաղ պայմաններում 62 վիրաւորում ունեցած մարդ կայ։ Ըստ նրա՝ ուստի պէտք է քննել ու հասկանալ՝ ինչպէ՞ս ստացուեց, որ 62 առողջ ու զինուած տղամարդ գերի ընկաւ, և արդեօ՞ք պետութիւնն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որպէսզի այդ մարդկանց ետ բերի։

«Ինչո՞ւ վարչապետը ստորագրեց մի փաստաթուղթ, որով գերիների վերադարձի հարցը յստակ չի կարգաւորւում։ ՀՀ իշխանութիւնները գնացին բոլոր զիջումներին, բայց հիմա մենք չենք կարողանում գոնէ գերիների հարցը լուծել։ Աւելին՝ միջնորդ կողմը՝ Ռուսաստանի Դաշնութիւնը, Հայաստանի իշխանութեանը մեղադրում է, որ նրանք գերիների ցանկերը ժամանակին չտրամադրեցին ռուսական կողմին, որպէսզի ռուսական կողմը կարողանայ գերիներին ետ բերել։ Իսկ այսօր ադրբեջանցիները գերիներին օգտագործում են որպէս լծակ, որպէսզի Հայաստանից կարողանան նոր զիջումներ կորզել», — ընդգծեց Արթուր Խաչատրեանը։

Նրա խօսքով՝ այս պարտուած իշխանութիւնն ամէն կերպ ջանում է ցոյց տալ, թէ ինչ-որ յաղթանակներ են եղել, մասնաւորապէս՝ ենթակառուցուածքային ծրագրերի հետ կապուած՝ ճանապարհների կամ երկաթգծի ապաշրջափակում։ Բայց մի բան պարզ է․ եթե ադրբեջանցիները ՀՀ իշխանութիւններին ճնշում են ու զիջումներր կորզում, ինչո՞ւ յանկարծ որոշեցին, որ ենթակառուցուածքային ծրագրերը, երկաթգծի ծրագրերը Հայաստանի համար կը լինեն շահեկան։

«Սա պանթուրքիզմի դարաւոր իղձի, դարաւոր ցանկութեան իրականացումն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կապուեն իրար հետ ցամաքային կապով։ Վերջ ի վերջոյ պանթուրքիստների դարաւոր երազանքն իրականացրեց Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը», — ասաց Արթուր Խաչատրեանը։

Նա նշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կազմակերպած հանրահաւաքի ընթացքում նրա համախոհ քաղաքացիներն այնպիսի տեսակէտներ են հնչեցրել, որոնք, ուղղակի անհեթեթ են։

«Տեսէ՛ք՝ ինչ ելոյթներ են ունենում վարչապետի հանրահաւաքի ընթացքում։ Ասում են՝ այո՛, լաւ է, թո՛ղ տան․ Շուշին էլ է ադրբեջանական, պէտք չէ թուրքերի հետ կռուել։ Հայերն ի՞նչ գործ ունեն, որ Ղարաբաղում են կռւում․․․

Ի՞նչ են ուզում անել։ Ուզում են այդ տրամադրութիւնները զարգացնե՞լ։ Ուզում են, որ այդ մտածելակերպը յաղթի՞ ՀՀ-ում։ Մենք ժամանակաւորապէս կորցրինք Արցախի զգալի հատուածը և կանգնած ենք նաև Հայաստանի կորստի վտանգի առաջ։ Մարդիկ վեր են կենում, ասում են՝ մենք ռևանշիզմ թոյլ չենք տա։ Այսինքն՝ երբ մենք խօսում ենք Արցախի վերադարձի մասին, ասում են՝ մենք ռևանշիզմ թոյլ չենք տա, սա պարտութիւն չէ, մի մասն էլ ասում է՝ դէ, ոչինչ, պարտութիւն էր, բայց Փաշինեանը մեղաւոր չէր, իսկ ո՞վ էր մեղաւոր․․․», – նշեց Արթուր Խաչատրեանը՝ շեշտելով՝ բոլորս պիտի մտածենք՝ թէ մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, ինչ տիպի քաղաքացիներ ենք ուզում ունենալ։

Հարցին՝ ինչպիսին է ձեր պայքարի տեսլականն, ու ո՞րն է լինելու դրա հանգրուանը, Արթուր Խաչատրեանը պատասխանեց․ «Մենք շարունակելու ենք պայքարել, մինչև վարչապետը հրաժարական տայ, մինչև ձևաւորուի ազգային համաձայնութեան կառավարութիւն, և կայանայ ազատ, արդար ընտորութիւն։ Կարծում եմ՝ Փաշինեանի կազմակերպած հանրահավաքից հետո այլևս որևէ մեկը չի մտածում, թե Փաշինեանը ղեկավարման օրօք կարող են ազատ ու արդար ընտրութիւններ լինել։ Նա օգտագործեց պետութեան, տեղական ինքնակառավարման մարմինների ողջ հնարաւորութիւնները, որպէսզի 20-25 հազար մարդու մարզերից հաւաքի, բերի Երևան, այսինքն՝ այնքան մարդ բերեց, որքան Երևանում մեր հանրահաւաքներին են ներկայ լինում՝ առանց որևէ վարչական լծակի կիրառման», – ասաց Արթուր Խաչատրեանը։

Հասմիկ Բալեյեան

Հարզացրոյցը մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica