ՀՀ Փաստաբանների պալատը հանդես է եկել զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու գործերով պետտուրքի արտոնություն կիրառելու կոչով
Իրավունք

Հետպատերազմյան խնդիրներով պայմանավորված՝ փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, շարունակում են իրավաբանական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց դատարան դիմելու միջոցով անհայտ բացակայող ճանաչելու հարցում, պետության կողմից սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը:
Դատարանները մերժվել են նաև հանրային պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, այն դեպքում, երբ հանրային պաշտպանները, օրենքի համաձայն, անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անվճարունակ և պետության հոգածության ներքո գտնվող խմբերի անձանց:
Միաժամանակ, ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, ի թիվս այլ առաջարկների, ՀՀ Փաստաբանների պալատն օրենսդրական նախագծի տեսքով առաջարկ է ներկայացրել Կառավարությանը՝ նշված գործերով ներկայացվող դիմումների համար պետական տուրքից ազատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:
Նշվածին զուգահեռ, կոչ ենք անում Կառավարությանը, մինչ օրենքում լրացում կատարելու միջոցով հարցի կարգավորումը, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով արտոնություն սահմանել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց անհայտ բացակայող ճանաչելու պահանջներով: