Բաքուն և Թեհրանը բանակցում են Խուդաֆերինում մաքսակետը բացելու շուրջ
Աշխարհ

Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Իրանի միջև Խուդաֆերինի մաքսակետի բացման շուրջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը. հայտնում է Minval-ը։
Նրա խոսքով՝ բանակցություններ են տարվում մաքսային մարմինների և երկու երկրների այլ կառույցների միջեւ: Միևնույն ժամանակ, Մեհթիևը դժվարացել է ասել բացման կոնկրետ ամսաթիվը՝ նշելով, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Խուդաֆերինը գտնվում է Արցախից գրավված Կովսական շրջանի և Իրանի սահմանին. այդտեղ են նաև համանուն պատմական կամուրջն ու ջրամբարը։