close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք

Առողջապահություն

4 Մարտի 2021, 10:50
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 491, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում մարտ 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173 307-ի: 

 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3208 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մարտի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 820 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4028-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 179 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 4085, փաստացի բուժվողներինը՝ 5194 (մեկ օրում ավելացել է 308-ով): Մեկ օրում արվել է 2992 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 742 038 թեստ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica