close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օլիմպիական խաղերին կամավորների համար հատուկ Covid ուղեցույցներ կլինեն

Սպորտ

3 Մարտի 2021, 23:24
 Օլիմպիական խաղերին կամավորների համար հատուկ Covid ուղեցույցներ կլինեն

Տոկիոյի քաղաքային իշխանությունները  Օլիմպիական խաղերին անդամագրված կամավորականների համար թողարկել են վարակի կանխարգելման ուղեցույց: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր ` խաղերից առաջ, դրանց ընթացքում և  հետո: Առաջարկությունները  հիմնված են  COVID-19- ի դեմ պայքարի միջոցառումների վրա, որոնք պետք է իրականացվեն  մարզահանդեսի ընթացքում:  Կանոնների մշակմանը մասնակցել են  Ճապոնիայի իշխանությունների, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և առաջատար բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կամավորականներին խորհուրդ է տրվում քաղաքում  գտնվելու ընթացքում կրել դիմակներ, օգտագործել ախտահանիչներ, պարբերաբար լվանալ ձեռքերը, խուսափել  մարդաշատ վայրերից և պահպանել սոցիալական հեռավորությունը։

Մրցումներից առաջ և հետո կամավորականնները հատուկ ծրագրով պետք է վերահսկեն իրենց առողջական, ֆիզիկական վիճակը, մարմնի ջերմաստիճանը և այլն: Խաղերի մասնակիցները և կամավորականները իրենց սմարթֆոնների վրա  պետք է տեղադրեն համապատասխան ծրագիր ՝  շփումներին հետևելու համար: 

Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում կաշխատի շուրջ 80 հազար կամավորական, որոնցից  հազարն արդեն  հրաժարական է  տվել զգուշանալով կորոնավիրուսից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica