close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտարարել, թե վարչական ռեսուրս չի կիրառվել՝ անբարոյականություն է. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ պատգամավորին

Քաղաքական

3 Մարտի 2021, 21:31
 Հայտարարել, թե վարչական ռեսուրս չի կիրառվել՝ անբարոյականություն է. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ պատգամավորին

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն արձագանքել է Շիրակի նախկին մարզպետ, իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հայտարարությանը՝ սոցցանցի իր էջում նշելով.

«Լսելով քայլական պատգամավորների ելույթները իմ մոտ միշտ հարց է առաջացել՝ տիկնայք և պարոնայք դուք ձեր ասածներին հավատու՞մ եք։
 
Երեկ իրեն յուրահատուկ ոճով Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ-ի քայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց՝
 
«Երեկ որևէ վարչական ռեսուրս չի կիրառվել: Հանրահավաքին եղել են մարդիկ, որոնցից շատերը իրենց կամքով մասնակցել են և ես՝ որպես պատգամավոր, փորձել եմ օգնել մեր մարզի բնակիչներին, ովքեր տեղափոխման խնդիր ունեն՝ հասնեն Երևան, որևէ վարչական լծակ չի օգտագործվել»։
 
Պարոն Սարուխանյան, երեք տարվա ընթացքում ժողովրդի անունից խոսելով, թաքնվելով նրա թիկունքում, սուտ խոստումներ տալով ՀՀ-ի քաղաքացիների կյանքը դարձրեցիք դժոխք։
 
Հնարավոր և անհնարին մեթոդներով քանդեցիք կայացած պետական համակարգը։ Կռիվ մղեցիք բանակի, եկեղեցու, ավանդական ընտանիքի, ազգային արժեքների դեմ։
 
Ու հիմա հայտարարել, թե որևէ վարչական լծակ չի օգտագործվել՝ դա անբարոյականություն է։
 
Պարոնայք՝ քաղաքականությունը ձեր խելքի բանը չէ։ Դուք ավելի լավ է սկսեք փաստաբանական թիմի ձևավորման գործընթացը։ Չնայած ձեր պարագայում՝ անտեղի է...
 
Ոչ մեկ և ոչինչ չի փրկելու ձեզ պատասխատվությունից՝ կորցրած Հայրենիքի, հազարավոր զոհերի և վիրավորների, գաղթական դարձած մեր հայրենակիցների, ավերված տնտեսության համար։
 
Հայաստանը կդառնա հզոր և բարեկեցիկ պետություն՝ համոզված եղեք, բայց առանց ձեր քաղաքական ուժի»։
 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica