Վրաստանում հարձակվել են Սահակաշվիլիի գրասենյակի վրա
Տարածաշրջան

Հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակը Գորի քաղաքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին:
Հաղորդվում է, որ երկու անձինք վնասել են կուսակցության գրասենյակի ապակիները և բերման են ենթարկվել՝ ուրիշի ունեցվածքը վնասելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ երկրի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան այժմ ձերբակալված է։