close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաղրամյան պողոտայում վճռվում է ՀՀ ապագան, վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացուն, ու որպեսզի նա չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 13:16
 Բաղրամյան պողոտայում վճռվում է ՀՀ ապագան, վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացուն, ու որպեսզի նա չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա. Անդրանիկ Թևանյան

Բաղրամյան պողոտայում վճռվում է Հայաստանի ապագան։ Կլինի՞ այն, թե՞ չի լինի։ Եթե լինի, ապա ինչպիսի՞ն կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հակամարտությունը, ռուս–թուրքական մրցակցությունը Արցախի խրամատներից տեղափոխվել է Երևանի կենտրոն։

Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և պահանջում Հայաստանի զինված ուժերի հրամկազմի հրաժարականը։

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրա թուրքերը շատ մեծ խաղադրույք են կատարել, քանզի նման նվեր 1.000 և նույնիսկ 10.000 տարին մեկ կարող է բաժին հասնել որևէ թշնամական երկրի, երբ հակառակ կողմի ղեկավարն ամբողջությամբ պաշտպանում է քո շահերն ու աշխատում սեփական երկրի շահերի դեմ։

Հիմա դիմակները դեն են նետված։ Ամեն ինչ բացահայտ է։ Վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացիներին։ Դեռ պատկանում է։ Ու որպեսզի ՀՀ քաղաքացին չզրկվի խոսքից, պետք է քաղաքական պայքարի ժամանակ բացակա չստանա»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica