close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ նախագահը առաջիկա ժամերին ԳՇ պետի հարցով իր որոշման մասին կհայտնի․ Արթուր Վանեցյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 12:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ նախագահը առաջիկա ժամերին ԳՇ պետի հարցով իր որոշման մասին կհայտնի․ Արթուր Վանեցյան

ԶՈՒ ԳՇ պետին ազատելու առաջարկը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին՝ իր որոշումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջիկա ժամերին կհայտնի՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներին ասաց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը, որը շարժման այլ ներկայացուցիչների և վարչապետի թեկնածուի հետ գնացել էր ՀՀ նախագահի առանձնատուն՝ հանդիպելու նրա հետ։

«Հանդիպեցինք ՀՀ նախագահի հետ, քննարկեցինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման առաջարկությունը Սահմանադրական դատարան ուղարկվելո՞ւ է, թե՞ ոչ։ Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը չի ասել՝ ինչո՞ւ մինչև այսօր ՍԴ չի դիմել, չի ասել նաև, թե արդյո՞ք իր վրա կա ճնշում վարչապետ Փաշինյանի կողմից, թե՞ ոչ։

«Նախագահը լսեց մեր խոսքը և ասաց՝ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական պարտավորությունները»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա վստահեցրեց, որ որևէ այլ բան նախագահը չի ասել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica