close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Քաղաքական

3 Մարտի 2021, 12:00
 ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներին է  ներկայացվել hիմնադրամների գործունեության ոլորտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։

ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ համագործակցության, դաշտում առկա խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության համար և նշել, որ ՊԵԿ-ը հակված է իր հարաբերությունները կառուցել բացառապես գործընկերային տիրույթում։

Նրա խոսքով՝ 2020 թվականին «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչը դրական արձագանք է ստացել շահառուների կողմից։ Նախկինում, եթե հիմնադրամների հաշվետվությունների հրապարակումը www.azdarar.am  կայքում պարտադիր պահանջ էր և առաջացնում էր որոշակի ֆինանսական բեռ, ներկայումս այդ խնդիրը լուծվել է և հաշվետվությունները կարող են անվճար հրապարակվել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am):

Փոփոխություն է կատարվել նաև հիմնադրամների հաշվետվությունների վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր ծանուցման մասով։  Նախկինում դրա չկատարումը կարող էր առաջացնել վարչական պատասխանատվություն, այժմ այդ դրույթը հանվել է։

Մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին»  օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին, հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին վերաբերող, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցեր։

Հանդիպման ընթացքում հիմնադրամների ներկայացուցիչներին է ներկայացվել նաև file-online.taxservice.am համակարգում հաշվետվության լրացման և հրապարակման տարբերակ՝ հետագա խնդիրները բացառելու և մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալու նպատակով։

ՊԵԿ ներկայացուցիչներն առաջակել են ներկաներին, թե՛ «Հիմնադրամների մասին» օրենքի մասով, թե՛ գործունեությանն առնչվող այլ հարցերով պարբերաբար ունենալ քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձևավորել նաև աշխատանքային խմբեր ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica