close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վճռական պահին հապաղելը, անհրաժեշտ քայլերից խուսափելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի. Անուշավան Դանիելյան

Քաղաքական

3 Մարտի 2021, 11:08
 Վճռական պահին հապաղելը, անհրաժեշտ քայլերից խուսափելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի. Անուշավան Դանիելյան

Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրել-չստորագրելով պայմանավորված մեր ոգեւորությունները շարժման համար կարող են արծրունյան հաղթանակների դեր կատարել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեծ հաշվով, եթե «Հայրենիքի փրկության» շարժման ելքը կախված պետք է լինի Նախագահի ստորագրությունից, այլ ոչ թե շարժման քայլերի հստակ հաջորդականությունից, դա նշանակում է, որ շարժումը սխալ ճանապարհով է գնում, կամ որ ավելի վատ՝ շարժումը չի տեսնում, կամ ընդհանրապես չունի, հաղթանակին հասնելու հստակ ծրագիր, ու անհրաժեշտ վճռականություն։

Կարծում եմ, շարժման առաջնորդները գիտակցում են, ողջ պատասխանատվությունը ժողովրդի ամիսներով կուտակված էներգիան պարապ չմսխելու, բանակին վճռական պահին մենակ չթողնելու (ինչպես դա արեց կապիտուլյանտը), ու որոշիչ պահին չհապաղելու կարևորությունը։

Ես միշտ դեմ եմ եղել մինջև վերջ, մանրակրկիտ չհաշվարկված ծրագրերին, առավել ևս, եթե այդ ծրագրերից է կախված ժողովրդի, երկրի, հայրենիքի համար բախտորոշ, որոշումները, որոնք կարող են ժողովրդին տանել դեպի արկածախնդրություն։

Բայց պետք է նաև գիտակցել, որ վճռական պահին հապաղելը, անհրաժեշտ քայլերից խուսափելը ամենամեծ արկածախնդրությունը կլինի, ու մեր բոլորիս հերթական պարտության պատճառը իր աղետալի հետևանքներով, անդառնալի կորուստներով, ժողովրդի համար իր ապագայի նկատմամբ խորը հիասթափությամբ ու երկարատև անորոշությամբ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica