close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում առ այսօր ականազերծվել է 1 548 հա տարածք և 484 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 24 994 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Արցախ

3 Մարտի 2021, 09:37
 Արցախում առ այսօր ականազերծվել է 1 548 հա տարածք և 484 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 24 994 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման խումբը Արցախում շարունակում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ականազերծման ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր:

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica