close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը. Երվանդ Վարոսյան

Քաղաքական

2 Մարտի 2021, 22:11
 Ստեղծվում է հերթական պատային իրավիճակը. Երվանդ Վարոսյան

Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը ` անդրադառնալով  նախագահի կողմից ԳՇ պետին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը չստորագրելուն։

«Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը։

Փաստորեն ՀՀ նախագահը Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այնուամենայնիվ դիմել է Սահմանադրական դատարան, դիմել է ԳՇ պետի ազատման հրամանագիրը չստորագրելուն զուգահեռ` վիճարկելով հենց չստորագրված հրամանագրի հիմք օրենքի սահմանադրականությունը։ ԵՒ ինչո՞ւ պիտի ԳՇ պետի ազատման հրամանագիրը Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնի իրավունքի ուժով, չէ՞ որ նախագահը դիմել է ՍԴ, իսկ Սահմանադրությունը չի էլ հստակեցնում, թե արդյոք դիմելու նպատակը պիտի լինի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելը, թե հրամանագրի համար հիմք հանդիսացող օրենքի։ Գրված է` չի ստորագրում և դիմում է, նա էլ չի ստորագրել ու դիմել է...

Անշուշտ համաձայն եմ, որ чёрт ногу сломит, բայց միաժամանակ` ջհանդամը, թե не сломит»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica