close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արա Սաղաթելյանի տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը կնոջ ու երեխայի հետ վերականգնվել է. պաշտպան

Քաղաքական

2 Մարտի 2021, 20:38
 Արա Սաղաթելյանի տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը կնոջ ու երեխայի հետ վերականգնվել է. պաշտպան

ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելանք դնելու մասին քննիչի որոշումը փոխվել է. նա արդեն կարող է կնոջ ու երեխայի հետ կապ հաստատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

«Տեսակցությունն ու հեռախոսային խոսակցությունը կնոջ ու երեխայի հետ վերականգնվել է։ Երկուշաբթի էի միջնորդել քննիչին, որպեսզի վերացնեի այդ որոշումը, որը բավարարվեց»,- ասաց Ենոքյանը։

Հարցին՝ կալանավորման որոշումից հետո որեւէ քննչական գործողություն իրականացվե՞լ է Սաղաթելյանի նկատմամբ, Ենոքյանն ասաց, որ չի իրականացվել. «Լրացուցիչ չի հարցաքննվել։ Վերջին հարցաքննությամբ ունեցել է կասկածյալի կարգավիճակ»։

Պաշտպանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան, բայց դեռ մակարգված չի։

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա նախ ձերբակալվել էր, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան կալանավորման համար։ Փետրվարի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica