Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ
Քաղաքական

Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
«Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:
Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,- ասվում է շարժման տարածած հայտարարությունում։