Վեց ամսվա ընթացքում առաջին անգամ Էրդողանն ու Մակրոնը ուղիղ բանակցություններ կվարեն
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան բանակցություններ կվար իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Մակրոնի վարչակազմին:
Տեղեկատվության համաձայն՝ սա վեց ամսվա ընթացքում երկու առաջնորդների առաջին բանակցություններն են: Տեսակոնֆերանսի մեկնարկը նշանակված է տեղական ժամանակով ժամը 18:00-ին, ինչքան կտևի`անհայտ է։
Գործակալությունը չի նշում, թե որ թեմաներն են քննարկվելու բանակցությունների ընթացքում, բայց հիշեցնում է երկու առաջնորդների բազմաթիվ տարաձայնություններն ու հակասությունները։
Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների միջև լարվածությունը սրվել էր այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի։