close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս ֆուտբոլիստ Պելեն դարձավ երգիչ Արմենի

Մշակույթ

26 Փետրվարի 2021, 08:18
 Ինչպե՞ս ֆուտբոլիստ Պելեն դարձավ երգիչ Արմենի

Օվկիանոսից այն կողմ բնակվող մեր հայրենակից երգիչ Արմեն Նազարյանը՝բեմական անունը Արմենի վերջին շրջանում մի քանի նոր երգեր թողարկեց: Սակայն Հայաստանում նրան ավելի շատ սկսեցին ճանաչել «Երևան» երգով։ Երգի ծնունդը բավականին հետաքրքիր է եղել։

«Մի օր զանգում եմ երգահան Ռիչարդ Մադլենյանի,ում հետ արդեն տևական ժամանակ է համագործակցում եմ, ասում եմ․«Ռի՛չ դու հաստատ դարակներումդ պահած լավ երգ կունենաս»: Ու Ռիչարդը որոշ ժամանակ անց ուղարկեց «Երևան» երգը։

Առաջին նոտաները լսելուց հետո հասկացա, որ սա իմ երգն է: Զանգեցի ասեցի․ «այ տաղանդ էս ի՞նչ ես գրել»: Խոսքերի համահեղինակ է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորել է Արա Թորոսյանը: «Մի գիշերվա մեջ ձայնագրվել եմ: Ու ձայնագրման պահից սկսած հստակ որոշել էի,որ այս երգը անպայման պետք է տեսահոլովակ ունենա»:

Արդեն Երևանում նկարահանվեց տեսահոլովակը,ու պատրաստ էր թողարկման,բայց ինչպես ասում են այդ երգին մի այլ ճակատագիր էր սպասվում: Երգը պատահական լսում է ԱԺ ԲՀԿ պատգամավոև Նաիրա Զոհրաբյանը,որ շատ է հավանում,հետո երգը լսում է Գագիկ Ծառուկյանը ու միաձայն որոշում են որ այն պետք է դառնա ԲՀԿ֊֊ քարոզարշավի հիմնը։ Այդ տարին ԲՀԿ ֊ն մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին: «Անկեղծ մեծ սիրով համաձայնեցի,քանի որ համոզված էի, որ Երևանի մասին երգը չէր ընկալվելու որպես կուսակցական երգ: Եվ իսկապես այն դարձավ դարձավ երևանյան հիթ: Երևանյան բոլոր վարչական շրջանների բակերում,քաղաքի սրճարաններում,մեքենաների մեջ այդ երգն էր հնչում։ Ու իսկապես երգը նոր շունչ ստացավ»:

Արմենը ասում է,որ Ռիչարդը մտավախություն ուներ,թե երգի բառերը մի փոքր կենցաղային են ու քննադատությունների առիթ կարող էր դառնալ։ «Ես իհարկե համաձայն չէի,քանի որ Երևանի մասին պետք է երգես պարզ ու մտերմիկ լեզվով: Հիմա էլ այդպիսի միջոցառում չկա,որ Երևան երգը չպատվիրեն,ու լսելով մի քանի րոպե հայտնվում են հայրենիքում»:

Արմենը 2009 թ-ին հանգամանքերի բերումով մեկնում է ԱՄՆ֊-ը ու սկսում է գործունեություն ծավալել այնտեղ: Արմենենց ընտանիքում երաժշտի պակաս չի զգացվել: Ծնողները երաժիշտ են,մորեղբայրը, պապիկը թառահար է եղել,իսկ տատիկը երգել է ժողովրդական ոճում,բայց յուրահատուկ կերպով կատարել է Սայաթ֊-Նովայի երգերը: Արմենն ասում է,որ երբ ընտրեց երգարվեստը ընտանիքի անդամների համար զարմանալի չէր: Սակայն նշում է,որ մինչև երգի ասպարեզ մուտք գործելը զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու պարով:

Ֆուտբոլային ասպարեզում բավական մեծ հաջողությունների էր հասել ու բոլորը «Պելե» էին ասում: «Հայաստանից երկու հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից,բայց ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակում»,քանի որ զորակոչային տարիքում էի: Ինձ օրենքով իհարկե հասնում էր տարեկետում,սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար,որն իհարկե մենք չվճարեցինք»: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի պրոֆեսիոնալ պարով: Սակայն դժբախտ պատահարը վերջ է դնում նաև պարային կարիերային:

«Մահացավ պարուսույցս ես շատ կոտրվեցի, որոշեցի այլևս չպարել»։ Որոշ դադարից հետո Արմենը սկսեց երգել,ու շատ պատահաբար ծանոթացավ Սամվել Ամիրաղյանի հետ,որն էլ դարձավ իր առաջին պրոդյուսերը: 2004 թ–ին աշխատում էր Armenian Music Center-ում, որպես մենեջեր,իսկ Սամվելը այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում: Ու երգիչ֊-երգչուհիները անընդհատ գնում գալիս էին մեր կենտրոն,քանի որ այդ տարիներին դա առաջիններից էր,որ նման գործունեություն էր ծավալում: «Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում,ու ով լսում էր,ասում էին թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում:Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գևորգ Մեհրաբյանը ասել էր,որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելը լսեց ինձ ու սկսվեց մեր համագործակցությունը։ «Երգս քեզ նվեր» երգով մուտք գործեց երգարվեստ: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանը,խոսքերինը Ավետ Բարսեղյանը: Երգն առաջին անգամ հնչեց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հետո արդեն տարբեր կողմերից հրավերներ էր ստանում։Համերգային բուռն գործունեություն սկսեց ծավալել, ձայնասկավառկի համար երգերը արդեն պատրաստ էին,բայց ինչ -ինչ խնդիրներ ի հայտ եկան ու համագործակցությունը դադարեց:

«Կյանքումս այնպես է ստացվել, որ ժամանակ առ ժամանակ ամեն ինչ սկսում եմ զրոյից:Հումորով ասում եմ․«երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում:Բայց ես չեմ հիսաթափվում,քանի որ ունեմ սպորտային համառություն:Իսկ այն ինձ միայն խթան է տալիս առաջ շարժվելու համար»: Հայաստանից մեկնելուց հետո մոտ 4 տարի դադար էր տվել: Արմենն ասում է,որ սկզբնական շրջանում Ամերիկայի այսպես ասած հայկական շոու֊բիզնեսի շուկան բավականին տարբերվում էր Հայաստանից:

«Հիմա եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ կասեմ․ «երկու տարբեր ֆիլմեր են,բայց նույն իմաստն ունեն»: Մեր շոու- բիզնեսը դարձել է հարսանիքի մասին: Այսինքն երգի ընտրությունից սկսած՝ տեսահոլովակից վերջացրած ամեն ինչ արվում է,որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լավ է, թե՞ վատ,բայց դա է իրականությունը: Այս պահին երգիչը միաժամանակ աշխատում է մի քանի երգի վրա: Անցած տարի Արմենը գալիս է Երևան,երեք նոր երգի տեսահոլովակ նկարահանելու համար,բայց սկսվում է չարաբաստիկ պատերազմը։ ու բոլոր աշխատանքները դադարեցվում են։ Նա ինչպես այդ օրերին բոլորը լծվում է կամավորական աշխատանքի: Եվ պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադառնում է ԱՄՆ:

«Հավատացեք օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չի ապրել բնականոն կյանքով,երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ,բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք,ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ,որոնք կունենան նաև տեսահոլովակներ»,֊եզրափակեց մեր զրույցը Արմենը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica