close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ ու ասում եմ՝ Ցռան Վերգոն Հայաստանում տեղ չունի․ քաղաքացիները՝ Փաշինյանի մասին

Հասարակություն

25 Փետրվարի 2021, 21:16
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասել եմ ու ասում եմ՝ Ցռան Վերգոն Հայաստանում տեղ չունի․ քաղաքացիները՝ Փաշինյանի մասին

Ասել եմ ու ասում եմ՝ Ցռան Վերգոն Հայաստանում տեղ չունի, իրա խունտայի հետ պիտի գնա՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մասնակից քաղաքացիներից մեկը՝ Բաղրամյան պողոտայում՝ որը ցուցարարները փակել են և մտադիր են գիշերել դրսում՝ մինչև ԱԺ-ն նիստ գումարի և դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները։

Քաղաքացիները վստահեցրին, որ չեն ընկրկելու, և դա ցույց են տալիս վերջին 3-4 ամսվա իրադարձությունները։

«Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ, մինչև այդ խեղկատակին, ազգային դավաճանին, ինչ ասենք՝ ինչքան բացասական բառ կա մեր հայոց լեզվի բառարաններում, բնութագրում են այդ տականքին, մինչև հեռանա։ Մենք չենք ուզում ունենալ վարչապետ, որի պաշտպանը Թուրքիայի արտգործնախարարն է»,-ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ ժողովրդի պահանջը դա է՝ նա միանշանակ տեղ չունի մեր հասարակության մեջ։

«Երեկ որոշել էր կրակել մեզ վրա, բայց ձախողվել է, ԱԱԾ-ն չի թողել, այսօր որոշել է շրջել, որովհետև ի վնաս իրեն է լինելու, ինքը խայտառակ է լինելու»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Ցուցարարներից մեկն էլ վստահ է, որ Փաշինյանը չի հեռանա՝ կձերբակալվի ու բանտ կնստի 50 տարի։

«Մենք վճռական ենք տրամադրված, մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն»,-ասաց մեկ ուրիշ ցուցարար։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ նորմալ մարդը, առհասարակ, շատ վաղուց հրաժարական կտար, բայց քանի որ ինքը նորմալ չէ ու ինքը դավաճան է, դավաճանները հրաժարական չեն տալիս։

«Ես էս 4 ամիս է՝ հուսով եմ, որ ինքը կձերբակալվի, բայց կարծում եմ, արդեն ժամը ժամից անցել է»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica