Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում. Past.am
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին՝ հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են «քայլող» պատգամավորները, նախարարներն ու մարզպետները: Նրանք պետական գերատեսչությունների աշխատակիցներին ստիպում են «իջնել հրապարակ»:
Past.am-ի տեղեկություններով, սակայն, նախարարություններում բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ հրաժարվելով աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ բախումներ հրահրելու փորձերին: