close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ների վերաբերյալ հայտարարության՝ ՌԴ–ն արդեն սկսել է կիրառել Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 15:21
 Ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր»-ների վերաբերյալ հայտարարության՝ ՌԴ–ն արդեն սկսել է կիրառել Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը

Երեկ Նիկոլ Փաշինյանը իշխանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում սկանդալային հայտարարություններ էր արել ՀՀ դաշնակից ՌԴ–ի արտադրության բալիստիկ հրթիռային համակարգերից՝ «Իսկանդեր»–ի վերաբերյալ, որը կա նաև ՀՀ ԶՈՒ սպառազինությունում։

Նիկոլ Փաշինյանը քննադատել էր, թե  «Իսկանդեր»–ները կա՛մ չեն պայթել, կա՛մ պայթել են 10 տոկոսով։ Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ–ում՝ մեծ հարված հասցնելով դաշնակից պետության արտադրության սպառազինության հեղինակությանն ամբողջ աշխարհում։

Այսօր արդեն ՌԴ ԱԻՆ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում է Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը, ռուսական կողմը, Ստեփանակերտ անվան կողքին գրել է նաև Արցախի մայրաքաղաքի ադրբեջանական՝ «Խանքենդի» անվանումը։

Հիշեցնենք, որ պետական մակարդակով ՌԴ–ն մշտապես կիրառում էր քաղաքի իսկական՝ հայկական անվանումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica