ՈւՂԻՂ. Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում
Քաղաքական

«Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արամ Մանուկյանի արձանի մոտից ընթանում է երթ:
«Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել բողոքի այս գործողությանը, որը նաև պետք է համարժեք արձագանք լինի այսօր կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու և անհիմն բերման ենթարկելու՝ ոստիկանական գործողություններին»,-ասված է «Հայրենիքի փրկության շարժման» տարածած հայտարարության մեջ:
Երթին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։