close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից». Տաթև Այվազյան

Քաղաքական

23 Փետրվարի 2021, 17:37
 «Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից». Տաթև Այվազյան

Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավաճա´ն խզբզանք, դո՛ւ չես տիրապետում իրավիճակին, դո՛ւ չունես այլևս իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում:

Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից:

Այդ կառույցը այլևս պատկանում է կապիտուլյանտ դավճանին, իսկ իր քմահաճույքները բավարարողները, գործընկերներիս նկատմամբ բռնի ուժ կիրառողները, պատվերով «մարդ ծեծողները» թուրքի հպարտություն են:
 
Այսօր ոստիկանության դրսևորումները պարզապես խայտառակություն էին, եթե լինեմ հակիրճ: Երևանի կենտրոնում բիրտ ուժ կիրառելով և բերման ենթարկելով տասնյակ հայրենասեր հայորդիների, ընդդիմության, ինչպես նաև լրագրողների:

Ցուցումը մեկն էր` վախեցնել հայրենասեր հասարակությանը և ընդդիմությանը, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ ձևով ընկճել այն մարդկանց, ովքեր հանուն բզկտված հայրենիքը փրկելու համար են այսօր պայքարի ելել:

Հ.Գ. Տուն մտնելուց ձեր կանանց ու երեխաներին կպատմեք, որ հայրենիքը թուրքին վաճառածին եք պաշտպանում և դրա դիմաց ստանում աշխատավարձ: Ձեր երեխաները ամեն օր պետք է գիտակցեն, որ դուք ծառայում եք թուրքին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica