close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն մեկուսացնում է Փաշինյանի գաղտնի ծրագրերը բացահայտողներին․ Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ԱԱԾ դիմաց են

Քաղաքական

23 Փետրվարի 2021, 17:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն մեկուսացնում է Փաշինյանի գաղտնի ծրագրերը բացահայտողներին․ Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ԱԱԾ դիմաց են

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ԱԱԾ շենք են տարել նրա ղեկավարությամբ ստեղծված աշխատությունները, որոնք կապացուցեն, թե ինչ է արել Սաղաթելյանը տեղեկատվական ոլորտում` Հայաստանի դիրքերն աշխարհում ամրապնդելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Արա Սաղաթելյանին  հետևել, գաղտնալսել է պատերազմի օրերին՝ ճիշտ այն օրերին, երբ Արա Սաղաթելյանը Ստեփանակերտում աշխատում էր միջազգային լրատվամիջոցների հետ, համակարգում էր նրանց աշխատանքը, և խոսքը լուրջ համաշխարհային նշանակություն ունեցող մեդիաների մասին է»,-ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրանք պահանջում են ազատ արձակել Արա Սաղաթելյանին։ Քաղաքագետ Կարեն Բեքարյանը պնդում է՝ այս ամբողջ ֆարսը պայթելու է։

«Բայց ես ձեզ ասեմ՝ պայթելով չի ավարտվելու, ես ուզում եմ, որ մեր ողջ իրավապահ համակարգը, հատկապես այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող գործընթացի հետ, աչքի առաջ ունենա հետևյալը՝ պայթելով չի ավարտվելու»,-ասաց Բեքարյանը։

Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ պատերազմի օրերին ԱԱԾ–ն զբաղված էր «ֆեյքերի», «սատանաների» որսով, իսկ այսօր անվտանգության մարմինները զբաղված են մեկուսացնելով բոլոր այն անձանց, ովքեր ի զորու են բացահայտել Նիկոլ Փաշինյանի գաղտնի ծրագրերն ու գաղտնի պայմանավորվածությունները Ալիևի հետ։

«Մենք տեսել ենք, որ վերջին շրջանում նաև Մարտակերտի տարածքով դեպի Քարվաճառ ճանապարհ է հատկացվում ադրբեջանցիներին, և, ըստ էության, դա նույնպես արվում է բանավոր ինչ-որ գաղտնի համաձայնությունների արդյունքում։ Այս ամենը երբ համադրում ես` պարզ է դառնում, որ, այո՛, Նիկոլի ու Ալիևի միջև կան գաղտնի համաձայնություններ։ Եվ չեմ բացառում, որ Արա Սաղաթելյանին ու այլ մասնագետներին, ովքեր կարողանում են դա բացահայտել, մեկուսացնելը այդ նույն պայմանավորվածությունների շրջանակում է»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։

Կարեն Բեքարյանը նշեց, որ այսօր ապրում ենք հայ ժողովրդի դառնագույն էջերից մեկը։

«Մեր իշխանությունն այսօր անարժեք, անհայրենիքների ձեռքում է», - ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի մասին քրեական գործով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica