close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Րաֆֆու կյանքը՝ Թումանյանի սեղանին

Մշակույթ

23 Փետրվարի 2021, 17:05
 Րաֆֆու կյանքը՝ Թումանյանի սեղանին

Վարդգես Ահարոնյանի «Րաֆֆիի կյանքն ու գործը» Թումանյանի տան սեղանին է։ Համազգային հայ կրթական մշակութային միության երեւանյան գրասենյակի նվերն է մեծ գրողի՝ Դսեղի տուն-թանգարանին։ Գրքի շնորհանդեսը խորհրդանշական ձեւով տեղի ունեցավ հենց գրողի տանը՝ վերնահարկ-սրահում։ Միջոցառմանը մասնակցում էին պետական այրեր, դպրոցականներ, մշակութային գործիչներ։

Համազգային հիմնադրամի նախագահ, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը, խոսելով օրվա խորհրդի մասին, ասաց․ «Աստված մեզ պարգեւեց Թումայնանին՝ օրհասական պահերին նրանով մաքրվելու, Թումանյանով օծվելու, նրա բարությամբ վերածնվելու։ Մենք այս առիթն անպայման օգտագործելու ենք մեր մշակութային հարատեւությունը պահելու համար։ Թումանյանն ինքը բարություն է»։

Համազգային հայ կրթական մշակութային միության՝ Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն էլ իր հերթին նշեց, որ օրվա խորհուրդը պետք է դարձնել իրականություն եւ փետրվարի 19-ը նշել ոչ միայն որպես գիրք նվիրելու օր, այլև ականջալուր լինել հոգեւոր հայրենիք կառուցելու, պահելու, հավերժացնելու եւ եկող սերունդներին փոխանցելու՝ Թումանյանի պատգամին։

«Թումանյանի համար հոգեւոր հայրենիքը սրբություն էր։ Պատահական չէր, որ նա իր որդիներին զոհ տվեց՝ հայրենիքը պահելու, հավերժացնելու եւ փոխանցելու համար։ Թումանյանի ցանկացած խորհուրդը, նրա քառյակները այդ խոր փիլիսոփայությունն արդեն իմաստնացնում են։ Արեւի նման նայենք աշխարհին։ Սա խորհուրդ է՝ բարության, անչար լինելու, բայց նաեւ՝ պայքարի ոգի մեջներս ունենալու, որովհետեւ ինչպես մեր մեծերն են ասում՝ մենք կարող ենք դարմանել հայ ժողովրդի ցավերը, նրա հիվանդությունները՝ ճանաչելով նրան», -ընդգծեց Առաքելյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica