Ավարտվել է Վանաձորի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին, Վանաձոր քաղաքի «Ֆուտբոլի ակադեմիայի» մոտ գտնվող փոստային բաժանմունքի ետնամասում, 18-ամյա երիտասարդը անչափահաս բարեկամի և համաքաղաքացու միջև նախկինում տեղի ունեցած տարաձայնությունները պարզաբանելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, իր հետ նախապես վերցրած դանակով, երեք անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու կրծքավանդակի թիկնային մակերեսին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: