close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ի կարծիքով՝ Վրաստանը հետքայլ է կատարել ժողովրդավարությունից

Տարածաշրջան

23 Փետրվարի 2021, 16:04
 ԱՄՆ-ի կարծիքով՝ Վրաստանը հետքայլ է կատարել ժողովրդավարությունից

Վրաստանը հետքայլ կատարեց եվրաատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղուց՝ ձերբակալելով նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Այս մասին ասվում է երեքշաբթի Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ դեսպանատունը ծայրաստիճան անհանգստացած է կառավարության՝  առավոտյան գրասենյակում գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ձերբակալելու որոշմամբ: Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների՝ զսպվածության և երկխոսության կոչերն անտեսվել են: Մենք անհանգստացած ենք իշխանությունների կիրառած պառակտիչ հռետորաբանությունից: Վրաստանը հետքայլ է արել եվրաատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ամուր ժողովրդավարական ուղուց»,-  ասվում է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica