close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս չարիքի կառավարության հեռացման շատ հստակ պահանջարկ կա․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

22 Փետրվարի 2021, 20:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս չարիքի կառավարության հեռացման շատ հստակ պահանջարկ կա․ Իշխան Սաղաթելյան

Այսօր մենք կատարեցինք արժանապատվության և անհնազանդության երթ՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ այս չարիքի կառավարության հեռացման շատ հստակ պահանջարկ կա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով Երևանի Պրահայի այգուց մեկնարկած և Ֆրանսիայի հրապարակում ավարտված անհնազանդության երթը։

«Այսօր ԱԺ-ում մի պատգամավոր կա՝ հայտնի ծերունի ավազակ, որը փորձեց մեզ և հայ ժողովրդին սպառնալ՝ ասելով, որ եթե ժողովուրդը փորձի շենքեր գրավել, պետությունը կտրաքի։ Այդ փամփուշտները, եթե կրակող էիք, պետք է ուղղեիք դեպի թշնամին, ոչ թե սեփական ժողովուրդը։ Դուք չեք կարող այս ժողովրդին սպառնալ, ձեր վզին արդեն 10 000 հայ մարդու արյուն կա, դուք պետք է հասկանաք՝ դրա տակից ինչպես եք դուրս գալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica