Արման Փաշիկյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է
Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան երրորդ տուրի պարտիաները:
Այս տուրում հաղթանակ տարան Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը և Մամիկոն Ղարիբյանը: Միավորը կիսեցին Սարգսյան-Մ. Պետրոսյան, Մարտիրոսյան-Պետրոսյան, Տեր-Սահակյան-Հարությունյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն Արման Փաշիկյանն է, որը 3 հնարավորից հավաքել է երեք միավոր: Երկրորդ տեղում Հովհաննես Գաբուզյանն է 2,5 միավորով:
Հայաստանի այս առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի փետրվարի 28-ին: