close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրճատելով Վահե Միրզոյանի հաստիքը և թողնելով նոր եկած աշխատակցի հաստիքը՝ նախարարը նաև անտրամաբանական և վտանգավոր գործ է սկսել. «Էկո-մեդիայի» հիմնադիր

Հասարակություն

16 Փետրվարի 2021, 12:15
 Կրճատելով Վահե Միրզոյանի հաստիքը և թողնելով նոր եկած աշխատակցի հաստիքը՝ նախարարը նաև անտրամաբանական և վտանգավոր գործ է սկսել. «Էկո-մեդիայի» հիմնադիր
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ռոմանոս Պետրոսյան՝ Խոսրովի արգելոցը գազանանո՞ց է, որ գիտությունը փակում, տուրիզմ ես զարգացնում
 
Օրեր առաջ անդրադարձա Հայաստանի բնապահպանական ադամանդներից՝ Khosrov Forest State Reserve/ «Խոսրովի անտառ» պետական արգելոց- ում վերջին շրջանում կատարվելիքին։ (Հիշեցման հղումն այստեղ )
 
Նախ գրել էի․ արգելոցում վերջին 6 տարիներում աշխատած փոխտնօրեն Վահե Միրզոյանի մասին, որին ՀՀ ՇՄ - ի նախարար Romanos Petrosyan - ի խորհրդական՝ Հովհաննես Մարտիրոսյանը հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել։ Եվ ասել էր Միրզոյանին, որ փոխանցում է Ռոմանոս Պետրոսյանի կամքը։ Դրանից առաջ էլ մի քանի ամիս անընդմեջ այս նախարարը, ըստ Միրզոյանի, փորձել է իր աշխատանքում թերացումներ գտնել։ Նույնիսկ վարչական, կամ քրեական գործ հարուցելու փորձեր են արվել։ Սակայն ամենը եղել է ապարդյուն․ թերացում չեն գտել։ Իսկ մեկ երկու օր անց լրատվամիջոցներում Միրզոյանի խնդիրը բարձրացնելուց հետո, նախարարը նրա հաստիքը արգելոցում կրճատում է և աշխատանքից դուրս հրավիրում, վճարելով Աշխատանքային օրենսգրքով իր հասանելիք ընդամենը երկու ամսվա ռոճիկի չափով գումարը։ Այդպես արվում է, որ հետագայում դատարանում պատճառաբանվի, թե արագ հանեցին գործից, բայց երկու ամսվա փող տվեցին, որ այլ աշխատանք գտնի։
 
Հա, բայց հատկանշանական է, որ սրանից երեք ամիս առաջ էլ նույն նախարարը արգելոցում բացում է երկրորդ փոխտնօրենի հաստիքը, որը արգելոցի զարգացման և պահպանության ոչ մի նախագծով չի եղել նախատեսված և դրույքը տուրիզմ զարգացնելու համար է ընդամենը։ Հանրագումարում տեսնում ենք, որ նախարարի նախապես մշակված պլանով արգելոցում բացվում է պատճենվող մի հաստիք, իսկ մի առ ժամանակ հետո պատճառաբանելով թե հաստիքների կրճատման կարիք կա, գործից ազատում են այն մարդուն ով երկար տարիներ է աշխատել այս սպեցիֆիկ հիմնարկում և թողնում են այն մեկին, ով ընդամենը 3 ամիս էր ընդունվել աշխատանքի։ Պարզ է դառնում նաև, որ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նմանատիպ մեթոդներ կիրառելով ազատվում է այսպես կոչված ոչ ցանկալի «հներից»․ սկզբում փորձում են մարդու վրա կեղտ բռնել, իսկ երբ նա մաքուր է դուրս գալիս, նրա հաստիքը ուղղակի կրճատում են։ Ի դեպ այս թեզը հենց նախարարի աշխատակիցների շուրթերով է առաջ քաշվել։ Բնապահպանության ոլորտի քաղաքականությունը կարգավորող այս գերատեսչությունը նոր մամլո խոսնակ ունի, որին երբ ոլորտային հարց ես ուղղում թեմայի վերաբերյալ պարզաբանում տալու փոխարեն քաղաքական աստառ է տալիս և գրում թե «նախկինում հաստատված որոշակի ստատուս-քվոների փլուզման, շատ մարդիկ զրկվում են իրենց նախկին «հնարավորություններից»։ Սա բառացի մեջբերեցի իմ նախորդ գրառմանս պատասխանից։
 
Պարզունակ ու կանխատեսելի պահվածք, որը արդեն տևական ժամանակ նկատել եմ հենց Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan - մոտ․ ամեն խնդրին, որ հատկապես իր արշինով չէ, տալ քաղաքական աստառ։ Կրճատելով Վահե Միրզոյանի հաստիքը և թողնելով նոր եկած աշխատակցի հաստիքը նախարարը նաև անտրամաբանական և վտանգավոր գործ է սկսել։ Բացատրեմ ինչո՞ւ։
 
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan - ը գիտության բաժինը զարգացնելու փոխարեն այդ նոր հաստիքի մարդկանցով որոշել է տուրիզմի մասը զարգացնել այն օբյեկտում, որտեղ մարդու ոտք չպետք է մտնի։ ԱՐԳԵԼՈՑ-ը դա բնապահպանական օբյեկտ է, որտեղ գրեթե բոլոր մարդկային գործունեությունները բացառվում են։
 
Պատկերացնո՞ւմ եք, այս նախարարը «սատանայաորսությամբ» զբաղվելով և փնտրելով նախկինների ուրվականները, այնքանով է հեռու արգելոցների պահպանման ռեժիմ հասկացությունը ընկալելուց ու իմանալուց, որ Հայաստանի կենդանական աշխարհի ԳԱՆՁ - Անդրկովկասյան ընձառյուծի բնակավայր հանդիսացող Խոսրովի Անտառ Պետական Արգելոց - ի արգելոցում ցանկանում է տուրիստական բում ստեղծել։ Պ-ն Պետրոսյանին ուզում եմ հարցնել․
 
- Ձեզ համար 1700 տարի պահած-փայփայած Խոսրովի արգելոցը կարող է գազանանո՞ց է, որ պետք է տուրիստ տանեք բերեք հովազ, բեզոարյան այծ, արջ է, էլ ինչ կենդանի է ցույց տաք։
 
Այս նախարարի քայլերը վտանգում են Խոսրովի արգելոցը, որովհետև Վահե Միրզոյանի խնդիրը չէ, այլ այն, որ Փաշինյանի կառավարության անդամը ծավալելով դեստրուկտիվ գործելաոճ գլխատում, ազատվում է նույնիսկ բազմամյա աշխատակիցներից, որոնք տարիների գիտելիք և փորձ ունեն, որոնք արգելոցի ամեն թուփն ու քարը գիտեն։ Էս մարդիկ երևի չէն գիտակցում, թե արգելոց մտնել ելնելու խնդիրը ինչ կարևոր և վտանգավոր է։ Իսկ Խոսրովը կարիք չունի հավելյալ տուրիստների, այն ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՉԷ - ԱՐԳԵԼՈՑ Է։ Գոնե բառի իմաստը հասկանան և կանգ առնեն։ Եվ եթե լրագրողների ահազանգին ականջ չէն դնում, գոնե գիտնական մարդկանց, օրինակ Գիտության ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին դիմեին հարցնեին ի՞նչ է պետք զարգացնել ԱՐԳԵԼՈՑՈՒՄ։
 
Կարծում եմ նաև, որ Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan - ը նույնիսկ տեղյակ չէ, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 2013թ.-ին շնորհել է  պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: ՍԱ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍԱԿԱՆ ԱՆՏԱՌ գոյություն ունի։
 
Չնայած գուշակում եմ, որ նախարարի ականջին հնարավոր է որոշ «բնապահպաններ» լապշա են կախել և ասել են «եկեք տուրիզմ զարգացնենք»։ Բայց այս առումով դեռ կլռեմ, քանի որ շատ լավ հասկանում եմ, որ մեծ փողերի լվացքատների հետ խելք դնելը ի վնաս լրագրողի ժամանակին է գնում։
 
Ախր արդեն իսկ տուրիստական բաժինն ուներ մշակված երթուղիներ, էլ նորերը ո՞նց եք բացում, որտե՞ղ։ Այնտեղ որտեղ մեր երկրի պարծանք հովազն է ապրո՞ւմ։ Դրա դիմաց կենսաբանններ հրավիրեիք, գիտահետազոկան բաժինը ընդլայնեիք, որ սկսեին ուսումնասիրել, հետազոտություններ անեին ․․․
 
ԱԽՐ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՈՒՆԵՔ, Ո՞ՆՑ ԵՔ հաստիք կրճատում, նոր բաժին բացում։
 
Հ․Գ․ Ավելի ուշ նաև արգելոցի գույքը փչացնելու և որսագողության դեպքերի մասին կանդրադառնամ նորից»։
 
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica