Սերժ Սարգսյանն արձագանքել է Էդմոն Մարուքյանին
Քաղաքական
3 Փետրվարի 2021, 15:54

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
«Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:
Երբ պարոն Մարուքյանը երկիմաստ զուգահեռներ է անցկացնում մեր ու քպ-ական մոտեցումների միջև, ինձ մոտ տարակուսանք է առաջանում.
ա. Ոչ ոք Հայաստանում չի մոռացել ԼՀԿ և ՔՊ 2017-ի սիրավեպը:
բ. Դեռ թարմ են հիշողությունները ԼՀԿ-ի՝ 2018-ին դավաճանի կառավարության մաս կազմելու:
գ. Միչև հիմա հուզվում ենք ԼՀԿ սոցապ նախարարին կառավարությունից տանել ու հետ բերելու մելոդրամայից:
դ. Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր պարոն Մարուքյանը լվանում դավաճան սրիկայի երեսը, երբ մենք ու ընդդիմության այլ ներկայացուցիչներ խիստ ու փաստարկված մտահոգություններ էինք հայտնում Արցախյան բանակցությունների հետ կապված:
Ուստի, եթե ավելի անկեղծ ասենք, տարակուսելի է ոչ թե մեր գրավոր մերժումը, այլ ԼՀԿ-ի հետպատերազմյան հականիկոլական կեցվածքը:
Ի տարբերություն դավադիր պատերազմի «կնքահայր» դարձած ՔՊ-ի, մենք առաջնահերթ ենք շահագրգիռ բացահայտելու վերջին պատերազմի ամբողջ ռազմաքաղաքական, կուլիսային և դիվանագիտական հանգամանքները:
Ի տարբերություն ԼՀԿ-ի, հասկանում ենք, որ գործող իշխանության օրոք դա անել լիարժեք և արդյունավետ անհնար է, քանզի.
1. Տասնյակ, իսկ գուցե հարյուրավոր մարդիկ, որոնք փաստարկված ասելիք կունենան այս հարցով, կվախենան դա անել հիմա, քանի դեռ իշխանության ղեկը դավադիր ոհմակի ձեռքերում է:
2. Պատերազմի հետ կապված եղած բացահատումներից հետո նիկոլական խունտան քրեական գործեր է հարուցում այդ մարդկանց հանդեպ և իրականացնում քարոզչական տեռոր:
3. Նույն «Պատրոն Դավիթի» գործի օրինակով ապացուցվում է, որ անգամ հարուցված գործերը կլոունադա են և շոու:
4. Քարոզչության մեջ նման հանձնախմբի ստեղծումը իշխանությունների կողմից օգտագործվելու է «մենք դավաճան չենք, հենա հանձնաժողով կա, թողեք աշխատեն» թեզերի շրջանակներում:
Վստահ եմ, որ Մարուքյանն այս ամենը հասկանում է: Այդ դեպքում հարց է ծագում. ինչու՞ է նա սոսնձվել հենց այս պահին նման հանձնախմբի ստեղծման թեմային:
Առաջարկում եմ պատասխանի երկու տարբերակ.
1. Կամ հերթական քարոզչական հնարքն է իրականացնում, զուգահեռ թիրախավորելով Հանրապետականին (վատ է, որ հազարավոր զոհերի և հսկայական տարածաքային կորուստների պատճառ դարձած պատերազմը օգտագործվում է նեղ կուսակցական քարոզչության նպատակով):
2. Կամ էլ նա կրկին գործում է դավաճան սրիկայի հետ համաձայնեցված ու «փոխանցումներով» և փաստացի նորից սպասարկում է վիժվածքի շահերը:
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Կից՝ Սերժ Սարգսյանի գրավոր պատասխանը Էդմոն Մարուքանին»,- գրել է Արմեն Աշոտյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
15 Ապրիլի 2021, 21:40
15 Ապրիլի 2021, 16:25
15 Ապրիլի 2021, 19:38
16 Ապրիլի 2021, 08:50
15 Ապրիլի 2021, 20:20
15 Ապրիլի 2021, 22:36
15 Ապրիլի 2021, 18:25
15 Ապրիլի 2021, 23:58
15 Ապրիլի 2021, 20:56
15 Ապրիլի 2021, 16:35
15 Ապրիլի 2021, 22:08
15 Ապրիլի 2021, 15:38
13 Ապրիլի 2021, 19:07
10 Ապրիլի 2021, 14:17
13 Ապրիլի 2021, 20:46
11 Ապրիլի 2021, 11:40
11 Ապրիլի 2021, 16:10
13 Ապրիլի 2021, 14:14
12 Ապրիլի 2021, 23:40
15 Ապրիլի 2021, 12:29
13 Ապրիլի 2021, 23:32
12 Ապրիլի 2021, 12:04
14 Ապրիլի 2021, 14:30
11 Ապրիլի 2021, 22:07
21 Մարտի 2021, 16:28
17 Մարտի 2021, 15:16
16 Մարտի 2021, 11:49
25 Մարտի 2021, 14:24
1 Ապրիլի 2021, 23:42
13 Ապրիլի 2021, 19:07
24 Մարտի 2021, 12:08
10 Ապրիլի 2021, 14:17
13 Ապրիլի 2021, 20:46
18 Մարտի 2021, 09:51
25 Մարտի 2021, 18:13
16 Մարտի 2021, 20:25
16 Ապրիլի 2021, 12:56Աշխատանքային այցով Արցախում է Մեսրոպ Առաքելյանը. նախատեսվ...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
16 Ապրիլի 2021, 12:38Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
31 Մարտի 2021, 20:40Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում․ Շահան Գանտահ...
16 Ապրիլի 2021, 13:50Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է
18 Մարտի 2021, 16:2430-ից ավելի բեկորները ոտքում՝ պատերազմի մասնակցին չեն տալ...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...