close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք այլևս զինված եք գաղափարախոսության սրով. նորագիրներն անցան ՀՅԴ ՀԵՄ-ի և կուսակցության շարքերը

Քաղաքական

28 Հունվարի 2021, 17:24
 Դուք այլևս զինված եք գաղափարախոսության սրով. նորագիրներն անցան ՀՅԴ ՀԵՄ-ի և կուսակցության շարքերը

ՀՀ ԶՈւ տոնի (Հայոց Բանակի տոնի) օրվա առիթով, ինչպես և սպասելի էր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն մարդկանց հոսքը սկսվել էր վաղ առավոտից և չէր դադարում ողջ օրվա ընթացքում:

Արցախյան վերջին գոյապայքարի արդյունքում տարածքով կրկնապատկված  Եռաբլուրում իրենց վերջին հանգրվանը գտած հայորդիներից մեկի՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ, նվիրյալ ազատամարտիկ, ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում մարտնչած և Արցախի հյուսիսային դիրքերում հերոսաբար ընկած Գեղամ Մուշեղյանի շիրիմին այսօր այցելած մարտական, կուսակցական ընկերները մասնակցեցին նաև օրվա խորհրդի առիթով նախաձեռնված խոստման և երդման ավանդական արարողություններին:

«Թվում է, թե մահը վերջակետ է ամեն ինչին: Բայց արի ու տես, որ հիմա մեր ներկայությունը Գեղամ Մուշեղյանի շիրիմի կողքին հակասում է այդ կարծիքին: Դաշնակցականի, հայ ազատամարտիկի համար նահատակությունից հետո դեռ անելիքներ կան», - իր խոսքում նշեց նորագիրների կնքահայր, ՀՅԴ կամավորական գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը և, դիմելով նորագիրներին, շեշտեց. «Դաշնակցության շարքերն անցնելով՝ ձեր առջև դռներ չեն բացվելու, դրանք պետք է բացեք ինքներդ՝ ձեր ամուր կամքով: Դուք լինելու եք թիրախ արտաքին և ներքին թշնամիների համար: Բայց դուք չպիտի վհատվեք, որովհետև դուք զինված եք գաղափարախոսության և հավատքի սրով ու վահանով»:    

Խոստման և երդման արարողության միջոցով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և Դաշնակցության շարքերն անցան մի քանի տասնյակ նորագիրներ:

Արարողության մասին ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ ստորև։

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica