close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր դատախազից պահանջելու ենք ձերբակալել գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին. Արշակ Զաքարյան

Քաղաքական

28 Հունվարի 2021, 16:41
 Գլխավոր դատախազից պահանջելու ենք ձերբակալել գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին. Արշակ Զաքարյան

Այսօր մեզնից կտրվեց հայրենիքի մի հատվածը և դավադրաբար հանձնվեց թշնամուն: Այս մասին Հանրապետության հրապարակում իրականացվող հավաքին ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը։

«Մեր բանակը իր պարտքը կատարեց, բայց մենք գիտենք, որ մեր բանակը չէր պարտվի, եթե բանակին չհարվածեին թիկունքից, եթե թշնամին չներխուժեր մեր մեջ և, մեզ հետ հայերեն խոսելով, չխաբեր, չտիրանար երկրի կառավարությանը և չտաներ երկիրն այսպիսի պարտության»,- ասաց նա և նշեց, որ սա վերկուսակցական հավաք է:

Զաքարյանն ասաց, որ իրենք չեն հրաժարվում այն հայտարարությունից, որ պետք է գործողություններ արվեն, բայց չեն եկել այստեղ, որ մարդկանց տանեն արկածախնդրության:

«Ես շատ եմ ցավում, որ այսքան մարդիկ են միայն, որ տեսնում են այն վտանգը, որ կանգնած է մեր երկրի առջև: Հայաստանն առանց հայերի ծրագիրն իրականացնում է այս իշխանությունը՝ փուլ առ փուլ, քայլ առ քայլ, ամեն օր: Ես առաջարկել եմ, որ բոլորս միասին գնանք և շրջափակենք գլխավոր դատախազության շենքը և պահանջել գլխավոր դատախազից՝ ձերբակալել երկրի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա և կոչ արեց Նիկոլ Փաշինյանին՝ տղամարդկություն ունենալ և գալ, այս մարդկանց հետ հանդիպել:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica