Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել Նավալնիի ձերբակալությունը
Աշխարհ

Մոսկվայի շրջանային դատարանը հինգշաբթի օրինական է ճանաչել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի 30-օրյա կալանքը, որը կալանավորվել էր Գերմանիայից Ռուսաստան ժամանելուց հետո. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը դատարանի դահլիճից:
«Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի վճիռը մնում է անփոփոխ, բողոքարկումները՝ առանց բավարարման»,- հրապարակել է որոշումը դատավոր Մուսա Մուսաևը: