close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմակավորված անձինք մտել են տուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ ձեռքերը և ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող և ոսկեղեն

Հասարակություն

28 Հունվարի 2021, 16:53
 Դիմակավորված անձինք մտել են տուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ ձեռքերը և ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող և ոսկեղեն

Հունվարի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բանավոր հաղորդում տված 84-ամյա կինը հայտնել էր, որ հունվարի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող և ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով քրեական գործ հարուցվեց:

Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հանցագործությունը կատարողի ինքնությունը: Շահումյան գյուղի 27-ամյա բնակիչը, ավազակություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց Արտաշատի բաժին և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica