close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

28 Հունվարի 2021, 15:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ․ Իշխան Սաղաթելյան

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Եռաբլուր» պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում։

Նա ևս մեկ անգամ վստահություն հայտնեց, որ Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել՝ պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։

«Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ, դա լինելու է մոտ ապագայում»,- ասաց նա։

Անհնազանդության ակցիաների մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հրավիրել է նիստ, հանդես է եկել հայտարարությամբ․ առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին։

«Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են և՛ բողոքի երթեր, և՛ ցույցեր, և՛ անհնազանդության շարժումներ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե շարժումը մարել է, որովհետեւ չի կարծում՝ հայրենիքի մեծ մասը հանձնած ու այսքան դժբախտություններ մեր ժողովրդի գլխին բերած իշխանությունը կարող է մնալ իշխանության։

Սաղաթելյանն ասաց՝ իրենց մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց իրենք ասել են, թե որն է այս կառավարությանը հեռացնելու ճանապարհը. «Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի և վերածելու ենք»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և 17 կուսակցությունների քաղաքական օրակարգը Ռոբերտ Քոչարյանի օրակարգին համընկնելու հարցի մասին Սաղաթելյանն ասաց՝ Քոչարյանն այլ բան չի ասում, ինչ ասում է 17-ի շարժումը։

«Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»,-նշեց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Իշխան Սաղթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, երկրում ատելության մթնոլորտը, պառակտումը մնալու է։

«Նրա գլխավորությամբ ընտրությունները վտանգավոր են Հայաստանի համար, որովհետեւ ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որպեսզի չդատվի։ Ինքն ամեն ինչ անելու է պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica