close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով. «168 ժամ»

Մամուլի տեսություն

28 Հունվարի 2021, 08:32
 Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով. «168 ժամ»

«Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։

Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է Հայաստանի ազգային ու պետական շահերին։

Պատերազմին հաջորդող շրջանում մենք հենց դրա ականատեսն ենք․ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրար հետևից արել և անում է քայլեր, որոնք դեմ են Հայաստանի շահերին, բայց առայժմ օգնում են պահպանել նրա իշխանությունը։ Իրականության մեջ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի համար իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այլ նպատակների, օրինակ, գաղափարների, ծրագրերի իրագործման համար։

Նիկոլ Փաշինյանի պարագան այլ է․ չունենալով որևէ գաղափար ու ծրագիր՝ իշխանությունը նրա համար միջոցից վերածվել է նպատակի, որի իրագործման համար նա միջոցների միջև խտրություն չի դնում։ Նիկոլ Փաշինյանն ինքը դարձել է իշխանության ստրուկն ու իրացնում է ստրուկի իշխանություն։ Իսկ միջոցների մեջ խտրություն չդնողը, հատկապես՝ իշխանություն ունենալու դեպքում, վտանգավոր է, չափազանց վտանգավոր։
Խնդրի ավելի պարզ ձևակերպման դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրության առաջ լինի՝ պետական, թե իշխանական շահը սպասարկելու հարցում, վստահաբար ընտրելու է վերջինը։ Այս լույսի ներքո սպասվող զարգացումները, այդ թվում՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարող են խիստ վտանգավոր լինել։

Հանուն իր իշխանության պահպանման ու վերարտադրման՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գործարքի գնալ անգամ սատանայի հետ, եթե անգամ վերջիններս հանդես գան Իլհամ Ալիևի կամ Էրդողանի դեմքով։

Ընդ որում, ամենևին պարտադիր չէ, որ վերջիններիս հետ գործարքն իրականանա ուղիղ, շատ ավելի հավանական է միջորդավորված ընթացքը, օրինակ, Ռուսաստանի միջոցով, հատկապես, որ դրա փորձն արդեն կա։ Այդ հնարավոր գործարքից կարող են շահել բոլորը, բացի Հայաստանից՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և Նիկոլ Փաշինյանը, որն իր իշխանությունը կպահպանի՝ հերթական անգամ ինչ-որ բան զիջելով։

Կարող է թվալ, թե Հայաստանում դե յուրե իշխանություն ձևավորողը՝ հասարակությունը, թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում։ Դա միայն տեսական հնարավորություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հայ հասարակությանն իշխանություն ձևավորող սուբյեկտից դարձնել սեփական քարոզչության օբյեկտ։ Նա շարունակում է տիրապետել հասարակությանը մանիպուլյացնելու ամբողջական գործիքակազմին, ինչի վկայությունն այն է, որ խայտառակ կապիտուլյացիայից շուրջ երեք ամիս անց էլ շարունակում է պահպանել վարչապետի պաշտոնը։

Այնպես որ, «մեծ գործարքի» կայացման դեպքում Նիկոլ Փաշինյանը լծվելու է իր ամենասիրելի գործին՝ ցածրորակ քարոզչությանն ու պոպուլիզմին, որին Հայաստանի քաղաքական դաշտը դեռևս կենսունակ ոչինչ հակադրել չի կարողանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica