close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ բացառվում է. Վահրամ Պողոսյան. 168.am

Քաղաքական

27 Հունվարի 2021, 21:05
 Ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ բացառվում է. Վահրամ Պողոսյան. 168.am

168.am-ը գրում է․ «Արցախի կողմից վերահսկվող տարածքներում ադրբեջանցիների և արցախցիների համատեղ բնակեցման հնարավոր լինել-չլինելու շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի հետ:

– Սոցցանցերում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Ստեփանակերտի հարակից բնակավայրեր հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձ: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը, արդյո՞ք քաղաքական օրակարգում նման հարց քննարկվում է:

– Բացարձակապես նման հարց չկա, և այդ մասին բոլոր ասեկոսեները քանիցս հերքվել են Արցախի իշխանությունների կողմից: Բայց կա տպավորություն, որ ոչ միայն ադրբեջանական կողմը, այլև ներքին ինչ-որ ապակառուցողական ուժեր հետևողական կերպով փորձում են հանրության մեջ խուճապ տարածել: Չենք բացառում նաև, որ նման աբսուրդ տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, այդ ապատեղեկատվության հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և Ազգային անվտանգության ծառայությունն այդ ուղղությամբ զբաղվում է:

– Այսինքն, կարո՞ղ ենք վստահ լինել, որ արցախցին չի ապրելու ադրբեջանցու հետ նույն քաղաքում և գյուղում:

– Հանրապետության նախագահի մակարդակով այդ հարցին արդեն տրվել է հստակ պատասխան. Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Մենք շարունակելու ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով կառուցել մեր անկախ պետականությունը: Իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ պարզապես բացառվում է, և այդպիսի հարց մեզ հետ չի էլ քննարկվել:

Մենք շատ լավ հասկանում ենք դրա հետևանքները, և բացառվում է, որ Արցախի իշխանությունները նման բանի համաձայնվեն: Կրկնում եմ` նման հարց օրակարգում չկա և չի էլ կարող լինել, իսկ դիտավորյալ ապատեղեկատվություն տարածողները պարզապես զբաղված են հանցավոր գործունեությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica