close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատրա՞ստ եք իսկապես առերեսվելու այդ դիմանկարի պատմությանը, պարոն Էրդողան. Կարո Փալյան

Աշխարհ

27 Հունվարի 2021, 19:00
 Պատրա՞ստ եք իսկապես առերեսվելու այդ դիմանկարի պատմությանը, պարոն Էրդողան. Կարո Փալյան

«Գիտե՞ք «այդ դիմանկարի պատմությունը», պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացան, քանի որ նրանց ընտանիքները կոտորվեցին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակ: Պատրա՞ստ եք իսկապես առերեսվելու այդ դիմանկարի պատմությանը, պարոն Էրդողան», այսպես է արձագանքել հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փալյանը Թուրքիայի նախագահի հրապարակմանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը, որն արված է 1922 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի որբ մնացած երեխաների կողմից։ Թուրքիայի նախագահը նկարը տեղադրել  է եւ հարցրել , թե արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են դիմանկարի պատմությանը։ 

Էրդողանն էս ֆոտոն դրել է Կարսում Ադրբեջանի զինուժի հետ փետրվարին սպասվող զորավարժություններին ընդառաջ։ Քյազըմ Կարաբեքիրը եղել է Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica