close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին անգամ առանց նրա. այսօր Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի ծննդյան օրն է

Հասարակություն

27 Հունվարի 2021, 16:51
 Առաջին անգամ առանց նրա. այսօր Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի ծննդյան օրն է

Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի ծննդյան օրն առաջին անգամ նշվեց առանց նրա: Այսօր՝ հունվարի 27-ին, ազատամարտիկ Արշակ Մելիքյանի ծննդյան օրվա առիթով Պռոշյանի «Զորաց» պանթեոն էին այցելել նրա հարազատները, համագյուղացիներն ու դաշնակցական ընկերները:

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց  առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հոկտեմբերի 6-ի առավոտյան հերոսաբար զոհվեց։

Արշակ Մելիքյանի զոհվելուց տառացիորեն օրեր անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ եկավ նրա արու զավակը, որին, կատարելով Արշակի ցանկությունը, կոչեցին պապիկի անունով՝ Տիգրան։ Փոքրիկ Տիգրանը, որն արդեն իր մանկական  թոթովանքով դիմավորում է հյուրերին, պապիկի հպարտության, հույսի ու հավատի աղբյուրն է:

Հայրենապաշտ հայորդի, ազգագրական-հեղափոխական երգերի ու պարերի խորհուրդը և  սասունցի պապերի ոգու ամրությունն իր մեջ կրած Արշակ Մելիքյանը կյանքը նվիրաբերեց հանուն Արցախի, հանուն Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանի, հանուն վեհ գաղափարի: Եվ նրա գործը կիսատ չի մնալու:    

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica