close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու՝ պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaport

Քաղաքական

27 Հունվարի 2021, 14:42
 Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու՝ պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. mediaport

Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու՝ պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում. բյուջեից նրանց հատկացվել է ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաև առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»:

 

«Mediaport-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում «Հայաստան համահայկական հիմնադրամին» և կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին փաստորեն բյուջեից վերցնում:

Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած «իմքայլականները» ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, թե «թասիբի կաթսան չի եռում»»,- հայտնում է թելեգրամյան ալիքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica