close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լավ կլինի, որ մասնագիտացած անձ լինի, որ կարողանա տարիների իր փորձը բերել․ Էլիզաբեթ Չուլջյան

Քաղաքական

26 Հունվարի 2021, 22:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լավ կլինի, որ մասնագիտացած անձ լինի, որ կարողանա տարիների իր փորձը բերել․ Էլիզաբեթ Չուլջյան

Ամերիկայի մեջ դեսպանի դերը չափազանց կարևոր է՝ մանավանդ այս ճգնաժամային ժամանակների Հայաստանի համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Գիտենք, որ դիվանագիտական մասնագիտությունը կարևոր է, գիտենք, որ մասնակից լինելը երկխոսություններին Ամերիկայի հետ, ինչպես նաև, ընդհանրապես, ղարաբաղյան հարցի գծով չափազանց կարևոր է․ այդ տեսակետից Հայաստանի և որևէ այլ երկրի համար միշտ ավելի լավ կլինի, որ մասնագիտացած անձ լինի, որ կարողանա տարիների իր փորձը, դիվանագիտական այլ պաշտոններում իր փորձը ևս այստեղ բերի»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։

Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելուն ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի արձագանքը շատ կոշտ էր․ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը սոցիալական ցանցի իր էջում գրեց․ «Երբ խաղադրույքներն այսքան բարձր են և լուրջ ու փորձառու մասնագետների անհրաժեշտության կա, մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին, կամ լավ վարձատրվող և չաշխատողին նշանակել բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում»:

Մինչ այդ համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը սենատոր Մենենդեզի հետ լուսանկարվելն ու PR լինելն էր, և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։ 

Էլիզաբեթ Չուլջյանը նշեց, որ Հայ Դատի հանձնախումբը տարիների ընթացքում տարբեր դեսպանների հետ համագործակցել է, աշխատել է և ամերիկահայ գաղութն ինքնին մեծապես հարգում է դեսպանատունը։

ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ հայանպաստ դիրքորոշման հնարավոր պահպանման մասին խոսելով՝ Էլիզաբեթ Չուլջյանը հիշեցրեց, որ նախորդ նախագահներն էլ են խոստումներ տվել և մոռացել, բայց Ջո Բայդենի մասին գիտենք հետևյալը․ 30 տարի որպես սենատոր հաճախ զբաղվել է արտաքին հարաբերությունների հարցերով, ղեկավարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Սենատում և ամբողջ ընթացքում հայկական հարցի գծով՝ լինի ցեղասպանության հարցը, լինի արցախյան հարցը, լինի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները շատ լավ ուսումնասիրել է և զորակցել է։ Մինչդեռ մեկ այլ Բայդեն տեսանք նախագահ Օմայի ժամանակներում, երբ ինքը փոխնախագահ էր։

«Այսպիսով, ո՞ր Բայդենը պիտի լինի․ հուսանք, որ Սենատի Բայդենը պիտի լինի։ Բայց այստեղ նորից աշխատանքը պիտի մնա մեր գաղութի վրա, աշխատանքը կմնա շարունակական»,-ասաց նա։  

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի խոսնակը մանրամասնեց իրենց ընթացիկ աշխատանքները։ Նաև նշեց, որ հիմա՝ նախագահ Բայդենի ղերկավարության տակ, նոր առիթներ ունեն բարեփոխելու ռազմավարական համագործակցությունը ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև, և ռազմագերիների հարցը առաջնային է այդ աշխատանքում։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․

ԱԶԴ
8 Մարտի 2021, 12:30 ԱԶԴ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica