close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյան․ News.am

Քաղաքական

26 Հունվարի 2021, 22:21
 Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյան․ News.am

News.am-ը գրում է․ «Կարծում եմ՝ խորհրդարանի լուծարումը չպետք է դառնա մատչելի գործընթաց եւ մենք պետք է թույլ չտանք, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում անընդհատ վտանգվի խորհրդարանի ազատ, անկաշկանդ գործելու իրավունքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը Սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհրդարանին ինքնալուծարման հնարավորություն տալու առնչությամբ։

«Ես մի արձանագրում եմ ուզում անել․ նկատելի է, որ մեր երկրում կառավարության որոշումներն ավելի կայուն են, ավելի քիչ են ենթարկվում փոփոխությունների, քան երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Այնինչ նորմալ երկրներում պետք է լիներ լրիվ հակառակը: Ես իմ լրագրողական գործունեության տարիներին մշտապես քննադատել եմ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին՝ օրվա պահանջին համապատասխան, իրենց իշխանությունը երկարացնելու համար Սահմանադրությունը կամ օրենքները անընդհատ փոփոխելու եւ սեփական շահը երկրի շահից վեր դասելու համար: Ընդ որում շատ դաժան եմ քննադատել նախկին իշխանություններին։ Ու ինձ հետ նույնաբովանդակ քննադատության էին ենթարկում նախկին իշխանություններին այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ՝ նախկին լրագրողներ: Եվ ինձ համար զարմանալի է, որ հետհեղափոխական Հայաստանում այսօր արվում են այնպիսի քայլեր, որոնց սկզբունքները, որոնց իրագործումը մենք մերժել ենք»,– ասաց պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մանրամասներ հայտնել, նշելով, որ շրջանառության մեջ դրված նախագիծ դեռ չկա, այն միայն գաղափար է, որը պետք է ստանա խմբակցության հավանությունը։ «Կարծում եմ, որ խորհրդարանի լուծարումը չպիտի դառնա մատչելի գործընթաց եւ մենք պետք է թույլ չտանք, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում անընդհատ վտանգվի խորհրդարանի ազատ, անկաշկանդ գործելու իրավունքը։ Խորհրդարանական երկրում չի կարող խորհրդարանը լինել ամենախոցելի վիճակում, հակառակը՝ պետք է լինի ամենակայունը եւ պաշտպանվածը:

Բայց միաժամանակ համարում եմ, որ սա եւս կեղծ օրակարգ է, քանի որ ուղղված է հասարակությանը ներքաշելու ԱԺ-ն արձակելու երկխոսության մեջ՝ շեղելով Արցախի հարցի, գերիների վերադարձի, զոհվածների ընտանիքների խնդիրների, անհետ կորածների, վիրավորների, Արցախից տարհանվածների եւ այլ օրհասական լուծման կարիք ունեցող խնդիրներից: Այդ նախագիծը որեւէ ձեւով չի նպաստում մեր երկրի բարօրությանը եւ չի նպաստում անձամբ ինձ համար շատ կարեւոր Վարդենիսի տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական խնդիրների կարգավորմանը ու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացմանը»,– նշեց Թագուհի Թովմասյանը։

Որպեսզի Ազգային ժողովն ինքնալուծարվի առանց վարչապետի հրաժարականի, պետք է Սահմանադրական փոփոխություններ կատարվեն։ Եթե իշխող ուժը այդ գաղափարը օրինագծի տեսքով ընդգրկի խորհրդարանի օրակարգ, ապա այն կյանքի կոչելու համար առնվազն 88 ձայն է հարկավոր, բայց «Իմ քայլը» խմբակցությունն ունի 83 մանդատ։ Սա նշանակում է, որ իշխանություններին անհրաժեշտ կլինեն կամ ընդդիմության կամ էլ անկախ պատգամավորների ձայները։ «Ինչ վերաբերում է իմ քվեարկությանը, ապա ես կսպասեմ ՝ տեսնեմ օրինագիծն ինչ տեսքով կգա, կորոշեմ: Բայց այն սկզբունքները, որոնք մամուլի հրապարակումների մակարդակով ծանոթացել եմ, ինձ համար անընդունելի են։ Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել, ես դա մերժել եմ տասնյակ տարիներ առաջ, մերժելու եմ հիմա եւ մերժելու եմ իմ ամբողջ կյանքում»,– հավելեց ԱԺ պատգամավորը։

ԱԶԴ
8 Մարտի 2021, 12:30 ԱԶԴ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica