close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին

Հասարակություն

26 Հունվարի 2021, 18:23
 Թուրքիայում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին

Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով․ գրում է ermenihaber.am-ը։

«Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությո՞ւնն էլ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմությունը՝ հղում անելով հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։ 

Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության Մուրադ սուլթանի օրոք։ Թեև եկեղեցին 1603թ․ ջալալիական ապստամբության ժամանակ քանդվել է, բայց այնուհետև վերակառուցվել է։  Ալբոյաջյանի գրքում նշվում է, որ մարդիկ հավատում են, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնվում է հենց այն ժայռաբեկորի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում սուրբ գիրք կարդալ։

Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա՝ ամբողջովին փակվել։ Պատմելով եկեղեցի կատարած այցի մասին՝ Ալբոյաջյանը գրել է. «Այժմ Սուրբ Թորոս եկեղեցու դրսի դռանը փակցված է այս ցուցանակը՝ «Շենքին մոտենալը վտանգավոր է և արգելվում է»։ Մարդկանց մոտենալով, հարցնում եմ հնարավո՞ր է կապ հաստատել հանդիսությունների սրահի սեփականատիրոջ հետ: Այստեղ հին եկեղեցի է, ուզում ենք աղոթել: Բայց Սուլեյման անունով մեկը պատասխանեց, որ բանալիները հանձնել է սեփականատիրոջը։ Վերջինիս հետ հեռախոսով խոսեցինք և ասաց, որ թույլ չի տա ներս մտնել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica