close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը շահագրգռված է խորացնել Իրանի հետ երկխոսությունը Ղարաբաղի հարցով. Լավրով

Աշխարհ

26 Հունվարի 2021, 17:02
 Ռուսաստանը շահագրգռված է խորացնել Իրանի հետ երկխոսությունը Ղարաբաղի հարցով. Լավրով

Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են խորացնել երկխոսությունը տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում`Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի: Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Մոսկվայում բանակցությունների բացման ժամանակ:

«Հաշվի առնելով հարևան տարածաշրջանում մեր երկրների դերը՝ մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարող ենք քննարկել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է նա:

Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Սիրիայում կարգավորման, Եմենի իրավիճակի և Մերձավոր Արևելքում այլ հակամարտությունների վերաբերյալ Իրանի հետ շարունակական կարծիքների փոխանակման հարցում:

Բացի այդ՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) լիարժեք իրականացման հարցում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica